Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է

Փետրվար 14,2012 19:37

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝  որեւէ մեկի համար անակնկալ չէր:  Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը նկատեց, որ այս համատեքստում մտորելու տեղիք է տալիս երկու օր առաջ կոալիցիոն կուսակցությունների կայացրած որոշումը՝ համաձայնության շրջանակների վերաբերյալ. «Չեմ կարող ասել, թե ի՞նչ է ակնարկում Օսկանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ի ցուցակում է ընդգրկվելու, ինչի՞ մասին են խոսում այս փաստերը: Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այսպիսով չե՞ն մեծանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու շանսերը: Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Սա կարելի է ենթադրել նրանից, որ ամիսներ շարունակ շատերն էին քննարկում այս սցենարը, շատերն էին խոսում, որ Քոչարյանը ոչ թե միանգամից կվերադառնա, այլ Վարդան Օսկանյանի մուտքը դա կազդարարի: Այս փաստը ամրապնդում է այդ վարկածը: Ես սա ասում եմ ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն, այլ որպես տարածված խոսակցություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829