«7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում Սիրունյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նա այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում: Սիրունյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ի՞նչ պարագայում ինքը կառաջադրվի. «Առաջադրումները սկսվեն՝ կասեմ»:
Հիշեցնենք, որ վերջերս Սիրունյանը դիմել է ՄԻԵԴ՝ իր դիմումը ետ վերցնելու համար: Նա դատապարտվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո: Այժմ ՀԱԿ-ի հետ Սիրունյանը տարաձայնություններ ունի:
Հիշեցնենք նաեւ, որ Սիրունյանը ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորն էր ղեկավարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ