Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. Ընտրություններում նկատվել են «դրական ազդանշաններ»

Փետրվար 14,2012 17:03

Ջոն Հեֆերն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր ասել է, որ փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նկատվել են «որոշակի դրական ազդանշաններ»:

Մեդիամաքսի թղթակցի հետ հարցազրույցում նա ասել է, որ Հրազդանում «նկատվել է ուժեղ քաղաքական քարոզարշավ եւ մրցակցություն, քանի որ այնտեղ առաջադրվել էին երկու ուժեղ թեկնածուներ»:
«Մենք ակնկալում ենք իրական քաղաքական մրցակցություն տեսնել նաեւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – ասել է դեսպանը:

Նա Մեդիամաքսին հայտնել է, որ անձամբ է հետեւել Հրազդանում կայացած ընտրություններին, զրուցել երկու կողմերի, ԿԸՀ ներկայացուցիչների եւ մի շարք դիտորդների հետ:

«Ուրախ էի տեսնելու, որ ընտրատեղամասերը կարգին վիճակում են: Երկու կողմերն էլ հաստատել են, որ  ընտրական գործընթացները թափանցիկ են եղել», – ասել է ամերիկացի դիվանագետը:

Պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, որ ՀՀ ԿԸՀ-ն հրաժարվել էր ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին Հրազդանում կայացած ընտրություններում դիտորդի կարգավիճակ տալ, Ջոն Հեֆերնը նշել է, որ «շատ մտահոգված չէ այդ հանգամանքով, իսկ աշխատանքը կշարունակվի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին»:

«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ: Մենք աշխատում ենք ԿԸՀ-ի, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ համատեղ, որպեսզի այս ընտրություններն անցնեն ազատ եւ արդար», – ասել է Ջոն Հեֆերնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829