Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի պատասխանը Վահան Հովհաննիսյանին

Փետրվար 14,2012 16:46

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի՝ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցված որակումների առնչությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ «Երկիր» օրաթերթին որոշ դիտարկումներ է ներկայացրել, նշելով, թե այս դեպքում մենք հանդիպում ենք հենց անձնական վիրավորանքի ամենաայլանդակ օրինակներից մեկին, երբ վիրավորվում է մարդ, ով իր արժանիքներով վիրավորողին ոչ միայն չի զիջում, այլեւ անհամեմատ ավելի մեծ դերակատարություն է ունեցել, քան Կարեն Ավագյանի նման երիտասարդները. «Եթե դու քննադատում ես մարդու քաղաքական հայացքները, դա հասկանալի է, այստեղ կարող ես լինել սուր եւ կտրուկ, բայց երբ անցնում ես անհատին եւ սկսում ես վիրավորել նրան, սա այլեւս քաղաքականությունից դուրս է, եւ ուրեմն, սա համարել քաղաքական պրոցեսի մաս՝ ես չեմ կարող, ինձ համար անհասկանալի է այս վարքը: Կարծում եմ, որ իրենց քաղաքական գործիչ համարող այս երիտասարդների ավագ ընկերները պետք է սանձեն նման դրսեւորումները, որովհետեւ հասկանալի է՝ երիտասարդները հաճախ անցնում են չափերը՝ ցանկանալով դուր գալ ավագներին: Եթե ավագներին սա իսկապես դուր է գալիս, ուրեմն՝ վայ այդ ավագներին, իսկ եթե՝ ոչ, առնվազն պետք է արտահայտվեն. սա ճիշտ ձեւ չէ»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն այս դիտարկումների վերաբերյալ կարճ պատասխան տվեց. «Երիտասարդ քաղաքական գործչիս համար մեծ պատիվ է արժանանալ բազմամյա քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանի ուշադրությանը: Երկրորդական եմ համարում ինձ տրված գնահատականները մեկնաբանելը, կարեւորում եմ եւ շնորհակալ եմ քաղաքական աքսակալի կողմից այդ մեծ ուշադրության համար: Վատ չէր լինի, որ Վահան Հովհաննիսյանի բարոյախրատական զրույցներին պարբերաբար ականջալուր լինեին իր ղեկավարած ֆրակցիայի որոշ երիտասարդ պատգամավորներ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829