Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղտեխնոլոգի՝ «ԲՀԿ-ին չեն ներվի այս խաղերը» (տեսանյութ)

Փետրվար 14,2012 16:40

«Խնդիրը մեկն է՝ հաջորդ պառլամենտում ոչ մի քաղաքական ուժ չպետք է 67 եւ ավելի ձայն ունենա: Ամենամեծ հավանականությունը ունի եւ տարբեր ձեւերով դա կփորձի անել Հանրապետականը: Դրա համար շատ կարեւոր են մեծամասնական ընտրատարածքները: Մի բան պետք է ֆիքսել՝ ո՛չ Բարգավաճը, ո՛չ Կոնգրեսը չունեն այնքան ուժ, որ բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներն էլ վերցնեն, դրա համար պետք է վարել քաղաքականություն՝ թող Բարգավաճն ու Կոնգրեսը փորձեն կիսել ընտրատարածքները. այնտեղ, որտեղ Բարգավաճի շանսերը մեծ են, Կոնգրեսը թող թեկնածություն առաջադրի, բայց վերջին պահին հանի, այն տարածքներում, որտեղ որ ՀԱԿ-ի թեկնածուների շանսերն են լավ, թող ԲՀԿ-ն չդնի»,- այս ձեւով՝ ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին որպես համախոհներ՝ ընդդեմ ՀՀԿ-ի, տեսնում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Նրա այս մեխանիզմը «Հայացք» ակումբում այսօր անհավանական համարեց PR-տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը. «Բարգավաճը երբեք չի գնա օգնելու ընդդիմադիր կուսակցությանը»: Սակայն Արմեն Բադալյանը համարում է, որ եթե ԲՀԿ-ն չօգնի ՀԱԿ-ին, հետո կպատժվի. «Եթե Հանրապետականը 67-ից  ավելի ձայն ունեցավ, Կոնգրեսը կարող է մնալ որպես ընդդիմություն, բայց Բարգավաճին չի ներվի էս խաղերը, երեկվա հուշագիրը, որ չգնաց նույն ցուցակով, ՀՀԿ-ի կցորդ չդարձավ, չի ներվելու»:

Պարոն Բադալյանն այնքան հեռուն գնաց իր պատկերացումներում, որ չբացառեց անգամ Բարգավաճ-Կոնգրես կոալիցիան. «Չի բացառվում Կոնգրես-Բարգավաճ կոալիցիան: Չի բացառվում, կարող է լինի նաեւ Բարգավաճ-ՀՀԿ կոալիցիա, բայց Բարգավաճը կվերցնի վարչապետի աթոռը եւ որոշ ազդեցիկ նախարարություններ: Էդ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը նախագահ էլ ընտրվի, ինքը միանձնյա չի լինելու: Վարչապետը մեծ լծակներ է ունենալու, եւ էդ դեպքում ով էլ լինի նախագահ՝ միանձնյա չի լինելու»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829