Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժամային փոխոխությունը օրգանիզմը սթրեսի է ենթարկում

Փետրվար 14,2012 16:35

Այսօր «Հայացք» ակումբում նման համոզմունք հայտնեցին հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու Երեւանի բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը: Նրանք համաձայն են, որ ձմեռային եւ գարնանային ժամանակի անցնելուն վերջ դրվի:  Խաչատուր Գասպարյանի խոսքերով՝ մարդն իր կյանքում 2 ձգտում ունի՝ սիրո եւ կախվածության. «Եվ երբ մարդը ինչ-որ բանից կախվածություն ունի, ապա չի ցանկանում որեւէ փոփոխություն մտնի իր կյանք: Եվ հանկարծ տարին 2 անգամ ժամային փոփոխություն են մտցնում: Սա առաջին հերթին հարվածում է մեր կենսառիթմերին, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ մեր կենսառիթմերը ժամանակ առ ժամանակ ենթարկվեն նոր հարմարողականության»:

Հովհաննես Մանվելյանի ներկայացմամբ էլ՝ ժամը փոխել-չփոխելով մեր օրգանիզմը, կենսառիթմը մեկ շաբաթվա ընթացքում նորից իր ժամանակին է հասնելու. «Ուրիշ բան, որ կենդանիների մոտ սա չենք կարող փոխել, որ աքլորը ծուղրուղուն առավոտյան 6-ին էր ասում, հիմա 5-ին պիտի ասի»:

Ըստ Հովհաննես Մանվելյանի՝ «Ժամային փոփոխությունը հնարել են տնտեսական օգուտի համար, որպեսզի ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսվի: Բայց եթե բժշկական տեսանկյունից դիտարկենք, ապա որքան շատ արեւի լույս ենք տեսնում, այնքան շատ վիտամին D-ենք ստանում, որը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար: Հյուսիսային ազգերը, որոնք կարոտած են լինում արեւին, իրենց համար շատ կարեւոր է ժամային փոփոխությունը: Մեզ համար, որ արեւոտ երկիր է, կարիք չկա»:

Մասնագետների վստահեցմամբ, ժամային փոփոխությունը, ըստ էության, վնասից բացի, ոչ մի օգուտ էլ չի տալիս: Ըստ նրանց՝ ավելի է սրում սրտանոթային հիվանդությունները: Չնայած սրան, ըստ բժշկի, ոչ մի ապացուցողական տվյալներ էլ չկան, որ ժամային փոփոխությունը հանգեցնում է «կատաստրոֆիկ» երեւույթների. «Մեր երկրում գուցե էլի պետք է փոխել ժամը, որովհետեւ եվրոպական երկրներում առավոտյան մարդիկ լույսով են գնում աշխատանքի, մենք շատ հաճախ մթով ենք զարթնում ու գնում աշխատանքի: Գուցե դրա մասին պետք է մտածեն: Հիմա 4-րդ ժամային գոտում ենք, բայց իրականում պիտի լինեինք 3-րդում»:  

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829