Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու որոշմամբ տարածք է հատկացվել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցման համար

Փետրվար 14,2012 16:27

Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերորդ նստաշրջանի առաջին նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին:

Ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը: Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները:

«Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաև թանագարանմշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ավագանին հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը որպես նվիրաբերություն ընդունելու նախագծին:

Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի Ուլնեցի – Ռուբինյանց նոր ավտոճանապարհի կառուցման 1-ին փուլի՝ շուրջ 2.5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն իր ֆինանսական միջոցներով իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Փոխարենը որպես ներդրումային ծրագիր` Երևանի քաղաքապետարանն ընկերությանը հատկացնելու է նշված ճանապարհին կից հողատարածքը:

Երևանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու /մուտքագրելու/ լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829