Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հակաժառանգական» տեխնոլոգիաներ

Փետրվար 14,2012 16:21

 Ըստ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտում միայն հայաստանյան ուժերը երեքն են՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ Կոնգրեսը, բայց «ակտիվ միջամտություն կա դրսից»՝ այդ դաշտի ձեւավորման համար: Այս կարծիքը կիսում էր նաեւ «Հայացք» ակումբում նրա ընդդիմախոսը՝ PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը՝ «Ես արդեն ասացի դրա մասին՝ «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» համագործակցությունը»:

Պարոն Բադալյանը, որի գրեթե ոչ մի հրապարակային ելույթ չի լինում առանց «Ժառանգության» դաշտին մի «քար գցելու», այսօր կրկին հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝ «Երկու շաբաթ շարունակ ԶԼՄները փոխանակ քննարկեին ՀԱԿի Օպերա մտնելը, քննարկում էր հացադուլը»: Բայց պարզվում է, որ «Ժառանգությունը» ոչ միայն ՀԱԿ-ից է հասարակության ուշադրությունը շեղել, այլեւ ԲՀԿ-ից: Ըստ պարոն Բադալյանի՝ երբ նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի մասին հայտարարեց որպես 3-րդ ուժի, դրանից հետո ԲՀԿ-ն հաղթեց Իջեւանի քաղաքապետարանի ընտրություններում, եւ գտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հանկարծակի հունվարին մի ուժ շեղեց բոլորի ուշադրությունը՝ քննարկման դնելով հեռանկար չունեցող մի հարց՝ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելը, եւ դրանով ԶԼՄ-ների ուշադրությունը շեղվեց ԲՀԿ-ից: Լրագրողների հարցին՝ ուզում եք ասել, որ դա իշխանությունների պատվերո՞վ էր արված, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես չեմ ասում դա իշխանության պատվերով էր, ես փաստն եմ ասում, թող ամեն մեկն ինքը հասկանա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829