Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության 4-րդ ենթակայանից, որտեղից հայտնել են, որ Դիմիտրովի փողոցի 52 հասցեում տաքսու վարորդը մեքենայի մեջ հանկարծամահ է եղել։
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը։ Ոստիկաններն Ազատամարտիկների փողոցի 55 տան հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել են 53-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի դին։ Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ։
Ձեռնարկված օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում պարզվում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի 55 տանը տեղի է ունենում վիճաբանություն Ա. Մարտիրոսյանի և նախկինում դատապարտված, 45-ամյա «Ֆռից» մականվամբ Արթուր Խաչատրյանի միջև։ Մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Քննիչի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։
Կարդացեք նաև