Սա նոր մարզաձեւ է, որն իր մեջ ներառելով մեծ մասսայականություն վայելող ֆուտբոլի եւ բասկետբոլի տարրերն ու գույքը, ինչ-որ չափով նաեւ՝ կրկեսային ժանրը, բավականին արագ տարածում է ձեռք բերում աշխարհում:
Բայց ֆուտբասկետի պահանջներն անհամեմատ ավելի բարդ են: Օրինակ, ոտքի հարվածով գնդակն անվրեպ անցկացնել բասկետբոլի զամբյուղի միջով, որը քո տեսադաշտից դուրս է, ասենք, պատի կամ շենքի հակառակ կողմում: Եվ պատկերացրեք, որ ֆուտբասկետի վարպետները դա անում են առանց մեծ դժվարության:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ