Այսօր աշխարհի սիրահարվածները նշում են սիրո տոնը: Aravot.am-ը ՀՅԴ ամենալիրիկ պատգամավորներից մեկից` Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սերն իր համար, երբեւէ սիրե՞լ է: Պատգամավորի խոսքերով`ինքը հիմա էլ է սիրահարված. «Սերը կյանքն է, սկիզբն է, նվիրումը, ապրելու իմաստը: Աստված սեր է: Ընդհանրապես սերը լայն իմաստով աստվածային զգացողություն է: Կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր սիրել չգիտեն: Սիրո չափանիշը նաեւ զոհաբերվելու պատրաստությունն է: Կյանքը գեղեցիկ տեսնելու, ինքնամաքրվելու»:
Հարցին` քաղաքականությունը չի՞ խանգարում սիրուն` նա պատասխանեց, որ երբեմն-երբեմն հոգուդ մի անկյունը միգուցե չորանում է, բայց պիտի կարողանաս կյանքում հավերժական, մշտական եւ անցողիկ արժեքները զատել միմյանցից. «Կյանքում ոչ մի լավ բան առանց պայքարի, առանց նվիրումի, առանց տառապանքի չի լինում»: Լիլիթ Գալստյանը վստահեցրեց, որ քաղաքականության մեջ էլ է սիրելով եւ հավատալով:
Պարզվում է` պատգամավորը սիրած մարդու համար պատրաստ է զոհաբերվել եւ նետվել կրակի մեջ: Մեր հարցին` եթե ընտրության առաջ կանգնեիք, սիրո եւ աշխատանքի մեջ ո՞րը կընտրեիք` ասաց, որ այդպիսի դաժան ընտրությանը կնախընտրեր չբախվել. «Բայց քանի որ հավատում եմ, որ սերը սկիզբն է, սերը կյանքն է` թերեւս կհաղթեր սերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև