«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի այսօրվա հյուրը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էր: Անդրադառնալով ՏԻՄ մարմինների ընտրություններին, նա նշեց, որ ժողովրդավարության ուղին ընտրած բոլոր երկրների համար այս համակարգի ձեւավորումը առաջնային է: «ՏԻՄ ընտրությունների միջոցով ժողովուրդն ընտրում կամ, ավելի ճիշտ՝ վարձում է քաղաքապետեր, համայնքապետեր՝ իրեն ծառայելու համար»,- նկատեց Մ. Մկրտչյանը:
Դառնալով Սասուն Միքայելյանի պարտությանը, բանախոսը նշեց. «Սասուն Միքայելյանի բոլոր վստահված անձինք բնագավառի լուրջ պրոֆեսիոնալներ են եւ լավ գիտեն օրենքն ու խախտումների ճանապարհները: Ուստի եթե Միքայելյանի նախընտրական շտաբն ունենար փաստեր, ամեն ինչ կաներ, որ ընտրությունները չեղյալ համարեին: Այնպես որ, ավելորդ ըմբոստությունը կամ ընդվզումը, որը չի հիմնավորվում, արվում է քաղաքական շոուի համար»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ