Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պատգամավորները՝ Երեւանում

Փետրվար 14,2012 13:44

Փետրվարի 22-ին Երեւանում տեղի կունենա «Եվրանեսթի» սոցիալական, գիտության, կրթության եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստին կմասնակցեն ինչպես Եվրախորհրդարանի պատգամավորներ, այնպես էլ Արեւելյան գործընկերության անդամ երկրների 20-ից ավելի պատգամավորներ. «Երկու հիմնական խնդիրներ պետք է լինեն ուշադրության կենտրոնում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման խնդիրները եւ երկրորդ զեկույցը՝ սոցիալական խնդիրներ, աղքատության հաղթահարման խնդիրներ»:

Արտակ Զաքարյանի հետ հարցազրույցը կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել