Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցածս գումարով ընկերուհուս համար նույնիսկ հասարակ շղթա չեմ կարող գնել». Դժգոհում են թանկ գներից

Փետրվար 14,2012 12:14

Փետրվարի 14, Վալենտին, տոն: Այսօր սիրահարված տղաները փորձում են յուրահատուկ նվեր կամ անմոռանալի հուշեր պարգևել իրենց համար թանկ ու կարևոր մարդկանց: Մեկն անակնկալ է մատուցում՝ խենթություն անելով, մյուսն էլ` նվերներ գնում:

18-ամյա Վաչեն, իր ունեցած գումարով ընկերուհու համար նույնիսկ  հասարակ շղթա չի կարող գնել: Թանկ գներից է դժգոհում: Ասում է` հասարակ վարդը, այդ օրը արժենում է 3000-7000 դրամ:  Համեմատելով գները՝ երկու օրում «Առավոտ երիտասարդկանը» նկատեց մոտ 1500-ից 3000 դրամի գնաճ:

Ծաղկավաճառներն էլ այն բացատրում են այսպես. «Սա մեր գործն է, մենք էլ սենց ենք տուն պահում ախպեր ջան»:

Փափուկ խաղալիք, օծանելիք, ծաղիկ. Վալենտինին տրվող նվերներն են: Բայց սրանք էլ իրենց արժեքն ունեն: Շրջայց կատարելով քաղաքի խանութներում և գետնանցումներում, նկատեցինք` տոնի նախօրեին, փափուկ խաղալիքը, ըստ չափերի,  հասնում է մինչև 30.000 դրամի, օծանելիքն էլ` իր գնից ավելի է թանկացել:

Սակայն գներից դժգոհ մնացած երիտասարդները միևնույնն է համոզված են` գլխավորը սերն է, հետո նոր նվերներն ու խենթությունները:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829