Նման խոստում տվել է «Ֆեներբախչե» ՖԱ նախագահ Ազիզ Յիլդիրիմը, որն այդ երկրի առաջնությունում պայմանավորված հանդիպումների կազմակերպման գլխավոր գործող անձանցից մեկն է եւ որին Թուրքիայի դատախազը պահանջում է ազատազրկել կես դարից մինչեւ 132 տարով:
Դատական լսումները նախապես նշանակված են եղել այսօր: «Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան: Գործի հետ առնչվող բազմաթիվ փաստաթղթեր ունեմ: Փետրվարի 14-ին պատրաստվում եմ թնդացնել ողջ Թուրքիան եւ պատմել այն ամենը, ինչ ինձնից առաջ ոչ ոք չի համարձակվել անել», – լրատվամիջոցներին դեռ հունվար ամսին հայտարարել է ֆուտբոլային չինովնիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ