Սիրելի Մուշեղ,Սուրբ Վալենտինի տոնը աշխարհի բոլոր սիրահարների տոնն է, և մենք արդեն երկրորդ անգամ այս տոնը նշում ենք միասին: Երևի դեռ երկար տարիներ մենք կտոնենք այն միասին, համոզված եմ՝ մեր ամեն տոն կնշվի նույն ջերմությամբ ու սիրով, որովհետև ամեն օր ես Քեզ ավելի ու ավելի եմ սիրում: Սիրելի Մուշեղ, շնորհավորում եմ մեր տոնը և ուզում եմ ասել, որ ես հիմա երջանիկ եմ, չնայած այն բանին, որ Դու ասում ես երջանկությունը ընդամենը մի պահ է, ես ուզում եմ, որ մենք վայելենք այդ պահերը միասին, և իմացիր երբ դու իմ կողքին ես , ես ունեմ ամեն ինչ, որովհետև Ամեն ինչ Դու ես:
ՔԵԶ շատ սիրող՝ ՔՐԻՍՏԻՆԵ
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])