Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գարնանը Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենա»

Փետրվար 14,2012 11:36

Հայաստանի իշխող կուսակցությունը, ընտրության օրը ՀՀ ոստիկանության մոտակա բաժին դիմելու փոխարեն, «Ժողովուրդ»-ի դեմ երկու անգամ

հայտարարություն տարածեց, թե մենք միջամտում ենք ընտրական գործընթացներին։ Իհարկե, երբ «Ժողովուրդ»-ը տեսավ, որ Կոտայքի

մարզպետի մանկլավիկներն ընտրատարածքում փորձում են խոչընդոտներ հարուցել, դիմեց ոստիկաններին։ Ի պատիվ նրանց, Կովալենկո

Շագհալդյանի մանկլավիկները մի քանի տեղամասերից վռնդվեցին՝ անվերադարձ: Իսկապես, մենք մանրազնին ուսումնասիրեցինք, եթե

կուզեք, միջամտեցինք կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրություններին, քանի որ դրանք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մանրապատկերն էին։ Եվ կարող ենք այսօրվանից արձանագրել, որ այս գարնանը Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենա։ Պարզապես ժոդովրդից գողացված միլիոնների մի մասը մայիսին կբաժանեն՝ յուրաքանչյուրին տարեկան հազար դրամ «հասանելիքով»՝

այդպիսով ապահովելով ռեժիմի վերարտադրությունը։

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829