Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կոալիցիոն ուժերը միայն իրար հետ «քաղաքակիրթ» մրցակցում

Փետրվար 14,2012 11:11

Նորմալ չէ, երբ կոալիցիայի անդամները կուլիսների հետեւում պայմանավորվում են ընտրություններին մասնակցել «փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, քաղաքակիրթ մրցակցության կանոններով»: Դա նույնն է, թե բժիշկը խոստանա, որ չի առաջնորդվելու հիվանդին սպանելու մտադրությամբ:

Եթե իշխանությունն անգամ այս դասագրքային ճշմարտությունների շուրջ պայմանավորվելու անհրաժեշտություն է տեսնում, կարելի է եզրակացնել, որ հայաստանյան քաղաքական միտքն անցած  տարիներին ինչպիսի«նվաճումներ» է ունեցել:

Բայց այստեղ հարց է առաջանում. եթե այդքան ազնիվ են, ինչո՞ւ են միայն իրար համար ու իրար հետ պայմանավորվում, երբ ակնհայտ է, որ  ընտրություններին հավասար իրավունքներով նաեւ այլ մասնակցողներ կան:

Եթե փորձենք այս աբսուրդը դիտարկել որպես պարզ մանկական խաղ, ապա ստացվում է, որ խաղացողների մի մասն իրար ականջի փսփսալուց հետո հայտարարում են, թե որոշել են միայն իրար հետ ազնիվ խաղալ: Ինչ է` կոալիցիոն կուսակցությունները մնացած խաղացողների նկատմամբ«քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքներով» չե՞ն առաջնորդվելու:  Եթե անգամ այս պարզունակ բանը դեռ ընկալելի չէ, ուրեմն նրանք պետք է չնեղանան, եթե մնացած խաղացողները մեղադրեն իրենց թիկունքում սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Սա ոչ միայն ազնիվ չէ, այլեւ շատ նման է քաղաքական դաշտում տունտունիկ խաղալու փորձի:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829