Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալագիր՝ Մարգար Օհանյանին

Փետրվար 14,2012 10:42

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը թյուրիմացության մեջ էր գցել մեր ընթերցողներին: Պատճառը «Հասարակական խորհուրդ» բաժնի «Հանդիպում հասարակական խորհրդում» տեղեկատվությունն էր: Ըստ այդ տեղեկատվության, դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի դահլիճում տեղի է ունեցել  հանդիպում Ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ: Չի նշվում, թե որ տարվա դեկտեմբերի 2-ին ու օպերատիվ կառույցի տրամաբանությունից ելնելով՝ ընկալում ես, որ հասարակական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին: Լսվում է Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքների մասին, դրական տեղաշարժի մասին, որը  «հանրապետության քաղաքական ղեկավարության եւ ոստիկանության պետի խիստ ցուցումի արդյունքն են»: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի որոշմամբ շնորհակալագիր է հանձնվում Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին՝ նրա ղեկավարած կառույցի հետ ակտիվ համագործակցության համար: Մեր ընթերցողները հարցնում էին, թե ինչ ձեւով է հանձնվել ազատազրկված Մարգար Օհանյանին այդ շնորհակալագիրը:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829