Դահուկացատկի Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար, 21-ամյա Պավել Կարելինը անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գիշերը Մոսկվա-Ուֆա ճանապարհին մեծ արագությամբ բախվել է ճամփեզրին կանգնած բեռնատարին եւ տեղում մահացել է: Վթարի ժամանակ «Մերսեդեսի» անվտանգության բարձիկները չեն գործել: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկու ուղեւորները, որոնցից մեկը եղել է Պավելի հարսնացուի եղբայրը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ