Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկել է

Փետրվար 14,2012 09:48

 Հայաստանում հեռուստաընկերության գործունեություն դադարեցնելու մասին վճիռ է կայացվել:
Վայոց ձորի մարզի վարչական դատարան էր դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Մարզային «Արփաինֆորմ» ՍՊԸ հեռուստաընկերությունը վեց ամիս չէր հեռարձարկում:

ՀՌԱՀ-ը գտնում էր , որ դրանով իսկ խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, այդ իսկ պատճառով դատարանից պահանջում էր զրկել հեռուստաընկերությանը լիցենզիայից:
Վայոց ձորի մարզի վարչական դատարանը հայցադիմումը փետրվարի 6-ին բավարարել է: Հեռուստաընկերությունը լիցենզիայից կզրկվի, եթե վճիռն օրինական ուժի մեջ մտնի 1 ամսից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829