Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է մահացած վիճակում տեղափոխվել մի տղամարդ, որն, ըստ հավաքվածներից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ստացած տեղեկությունների՝ մահացել է հրազենային վնասվածքների հետեւանքով:
Ֆոտոլրագրողը փաստի առթիվ խոսել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը, եւ հայտնել, որ այս պահին ձեռնարկվում են օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից է դիակը տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Գետափ գյուղից, եւ նա 32-ամյա Ռաֆայել Ներսիսյանն է: