2011 թվականի փետրվարի 3-ին, ՀՀ կառավարության 70-Ա որոշմամբ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով տրվեց Երեւանի Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային եւ կիսանկուղային հարկերից 370 քմ մակերեսով տարածքը՝ կրթական գործունեություն իրականացնելու համար: Սակայն ներկայումս այդ տարածքում գործում է թեյարան, ինչը, հազիվ թե ունենա կրթական գործառույթներ: Այնինչ բուհի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանի մեկնաբանմամբ՝ թեյարանի գործունեությունը օրինականության սահմաններում է:
«Առավոտի» տեղեկություններով, նշված խնդիրը քննարկվում եւ գտնվում է ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում:
Մանրամասն՝ կարդացեք տպագիր «Առավոտում»