Ինչպես պայթեցման վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
Պայթեցման իրականացման աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Պայթեցման վայրում անվտանգության կանոններն ապահովելու համար ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականներով ժամանել էին Երևանի Ճանապահային ոստիկանության 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցները:
Պայթեցումը կատարվեց բարեհաջող:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ