Այսօր` փետրվարի 13-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Լոռու մարզի գյուղ Լորուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Սարգսյանը, վարելով «Վազ 21013» մակնիշի 24 ՍԼ 080 համարանիշի ավտոմեքենան, «Վահագնի մոտ» կոչվող պանդոկին հարակից տարածքում բախվել է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչ, 48-ամյա Գրասիմ Մանուկյանի վարած «ՎԱԶ 21051» մակնիշի 30 ԼԼ 094 համարանիշի ավտոմեքենային:
Վերջինս էլ, իր հերթին կորցնելով կառավարումը, վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 56-ամյա Աշոտ Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը որպես պահակ աշխատում է «Վահագնի մոտ» կոչվող պանդոկում:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: