Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական քարոզիչները թակել են լրագրողի դուռը

Փետրվար 13,2012 18:10

Նախընտրական կրքերի աստիճանական բորբոքման պայմաններում Հայաստանի քաղաքական ուժերը ձեռնամուխ են եղել ակտիվ «գործունեության»: Եվ եթե ընդդիմության դեպքում դա ավանդաբար արտահայտվում է բարձրախոսներով երևանցիների բակերում շրջելով`հերթական հանրահավաքին մասնակցելու կոչերով և «Լևոն, նախագահ» բացականչություններով, ապա կոալիցիոն կուսակցությունները, ավելի դյուրազգաց լինելով փետրվարյան սառնամանիքների հանդեպ՝ նախընտրում են շրջել ընտրողների տներով:

Նախընտրական այցելությունների ամենահետաքրքիր փաստը, թերևս, այն էր, որ երևանցիների սիրո համար սկսել են պայքարել ոչ թե ընդդիմությունը և իշխանությունը, այլ երկու կոալիցիոն գործընկերներ, ավելի ստույգ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը»: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 13-ի վաղ առավոտից շրջապատել են քաղաքի կենտրոնը`թակելով մայրաքաղաքի բնակիչների դռները:

Ներկայանալով որպես ԲՀԿ ներկայացուցիչներ` երկու պատվարժան կանայք թակել են «ԱրմԻնֆո»-ի թղթակցի դուռը: Մտնելով բնակարան` կանայք մանրամասն բացատրել են այցի նպատակները` հարցուփորձ անելով, թե որքան «հավանական» ընտրող է բնակվում այդ հասցեում, ինչ քաղաքական հայացքներ ունեն նրանք և մտադի՞ր են ընդհանրապես մասնակցել ընտրություններին:

Ուշագրավ է, որ հարցման առանձին կետը վերաբերում էր հավանական ընտրողների սոցիալական դրությանը, ավելի ստույգ այն բանին, թե որքան սոցիալապես անապահով ընտանիք է ապրում տվյալ շենքում: Սակայն, երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ի՞նչ նպատակով է իրականացվում նման հարցումը, և ով է դրա նախաձեռնողը, ավելի ճիշտ` պատվիրատուն, կանայք հայտարարել են, որ շտապում են:

Ուղղակի և փոխաբերական իմաստով ՙբարգավաճ՚ կանանց հեռանալուց հետո սանդղահարթակում հայտնվել են արտաքուստ նույնքան պատկառելի հանրապետական կանայք, ովքեր ներկայացել են և մտել հարևան բնակարան` խելամիտ կերպով շրջանցելով լրագրողի ՙանհյուրընկալ՚ բնակարանը:

«Արմինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829