Հրազդանում տեղի են ունեցել խաղաղ, բնականոն, Հայաստանի ընտրական օրենսգրքի պահանջներին լիարժեք համապատասխանող ընտրություններ: Այս մասին Aravot.am-ին ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակի պատասխանատու Կարեն Մարգարյանը.
«Սրանում համոզվել են նաեւ մյուս թեկնածուի վստահված անձինք, դիտորդները, ընդդիմադիր այլ կուսակցությունները: Ընտրությունների անցկացման ընթացքում որեւէ խնդիր չի եղել»:
Նրանից հետաքրքրվեցինք, զուգադիպությո՞ւն էր քվեաթերթիկների հաշվարկից առաջ որոշ տեղամասերի հոսանքազրկումը. «Հոսանքազրկման մասին տեղեկատվությունը առաջարկում եմ ճշտել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից: Իսկ մեր կողմից որեւէ առիթ` լույսի անջատում չի օգտագործվել: Ընտրությունների արդյունքների վրա որեւէ ազդող խախտում մենք չենք արձանագրել, նմանատիպ խնդիր չենք նկատել: Հրազդանում մարդիկ ակտիվ են ընտրությունների եկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ