Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի 54»-րդ մրցանակաբաշխությունը: Արարողությանը շոուբիզնեսի աստղեր Ռիհաննան, Ադելը, Քեթի Պերին, Սթիվի Ուանդերը եւ այլք ներկայացել էին «մուգ գույներով». նրանց տխուր հանդերձանքի պատճառը հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անժամանակ մահն էր:
Spletnik.ru-ի հաղորդմամբ՝ «Գրեմմի 54-րդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր երգչուհուն, որի բացման արարողության ժամանակ հայտարարեց միջոցառումը վարող Քուլ Ջեյն-ը, ասելով. «Մեր ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. մենք կորցրինք Ուիթնի Հյուսթոնին»:
Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց Հյուսթոնի «I Will Always Love You» երգի տեսահոլովակով:
Միջոցառման ընթացքում երաժիշտները բեմ էին բարձրանում, իրենց հարգանքի տուրքը մատուցում «Գրեմմի» վեցակի մրցանակակիր Հյուսթոնին: Բոնի Րեյտին եւ Ալիշա Քիսին, Ջենիֆեր Հադսոնը, Չակի Խանը ու շատ այլ կատարողներ իրենց ստեղծագործությունները նվիրեցին երգչուհուն:
Կարդացեք նաև
Երգչուհի Ադելն, ով ծանր վիրահատությունից հետո առաջին անգամ էր բեմ բարձրանում` «Գրեմմի 54-րդ» մրցանակաբաշխությունից իր հետ միանգամից 6 մրցանակ տարավ. տարվա ալբոմ՝«21», տարվա ձայնագրություն՝ «Rolling in the Deep», լավագույն սոլո փոփ կատարում՝ « Someone Like You» եւ այլն:
Լավագույն նոր արտիստ նոմինացիան շնորհվեց Բոն Իվերին, լավագույն փոփ դուետը՝ Թոնի Բենետին եւ Էմմի Ուայնհաուսին՝ «Body and Soul»-ի համար:
Լավագույն սաունդթրեքը տրվեց՝ «Արքան խոսում է»-ին, իսկ լավագույն երգը, որ գրվել է ֆիլմի համար՝ «Ռապունցել. խճճված պատմություն» ֆիլմի «I See The Light»-ն էր: Պատմական լավագույն ալբոմը համարվեց Պոլ Մաքքարտնիի «Band On The Run»-ը, լավագույն կարճ երաժշտական հոլովակը՝ Ադելի «Rolling in the Deep»-ը: «Գրեմմի 54-րդ»-ի լավագույն Մյուզիքլը՝ «The Book of Mormon» է, լավագույն ռեփ կատարումը՝ Կանյե Ուեսթի եւ Ջեյ Զիյի «Otis»-ը, լավագույն կոմեդիկ ալբոմը՝ Լուիս Ս.Կ.-ի «Hilarious»-ն է, լավագույն «R&B» ալբոմը՝ Քրիս Բրաունի «F.A.M.E.»-ն, լավագույն ռեփ երգը «All Of The Lights»-ն էր՝ Կանյի Ուեսթ, Ռիհաննա, Քիդ Քադի, Ֆերգի կատարմամբ: Այս տարվա մրցանակաբաշխության լավագույն այլընտրանքային երաժշտական ալբոմ ճանաչվեց «Bon Iver, Bon Iver»-ը:
Ի դեպ «Գրեմմի 54» մրցանակաբաշխությունից առանց մրցանակի, դատարկաձեռն հեռացան երգչուհիներ Ռիհաննան ու Քեթի Պերին: