Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանին հետաքրքրում է` Պեմզաշենում ծաղիկ բաժանելուց բացի է՞լ ինչ են արել աղջիկներին

Փետրվար 13,2012 17:09

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից պարզաբանումներ խնդրեց երեկվա ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների հետ կապված: Մեզ մասնավորապես, հետաքրքրում էր, թե որեւէ տարօրինակ բան չկա՞ր, երբ Պեմզաշեն համայնքում ընտրատեղամասերում աղջիկներին ծաղիկներ են բաժանել: Գալուստ Սահակյանն ի պատասխան՝ ասաց` «Է՞լ ինչ էին անում աղջիկներին: Ես տեղյակ չեմ, թե Պեմզաշենում ինչ է կատարվել, ով ընտրվել է Հանրապետական չէ: Գիտեք, Կարաբալայի հիմնական մոտեցումը մի բերեք մտցրեք քաղաքականություն: Դա Կարաբալան է, ինձ հարց մի տվեք: Եթե գյուղական միջայրում ծաղիկ են բաժանել` դրանից կարելի է հուզվել, ավելի լիրիկ դառնալ, բայց ծաղիկով, համենայնդեպս, ընտրաքվե չեն առնի»:

Մենք նաեւ հարցրեցինք, երեկվա ընտրություններում ընտրողներից մեկի պահանջը, թե ուզում են ընտրակաշառքների արդար ու հավասար բաշխում` տեղի՞ն է: Հիշեցնենք, որ երեկ դեպք էր արձանագրվել, երբ ընտրողը բողոքել էր, որ երկու երեխա ունի, ինչո՞ւ պիտի մյուսներին ընտրակաշառք տան, իրեն` ոչ: Այս առնչությամբ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրանք կարող են պրովոկացիաներ լինել: Խնդիրն այն է, որ այսօր ձեր ասած անձը որեւէ տեղ չի բողոքել, որ իր իրավունքները խախտված են: Կամ մյուսն ասում է՝ փող են բաժանել, ոչ էլ կարողանում է ասել, թե ով է բաժանել: Այնպես որ` դրանք հետեւանքներ են: Ռեալ իրականությունը բողոքներն են, իսկ բողոքներ չեն եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829