Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Պարտությունը կբարձրացնի ընդդիմության մարտունակությունը

Փետրվար 13,2012 16:53

Հրազդանում քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի պարտությունը կբարձրացնի ընդդիմության մարտունակությունը : Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Այնտեղի ընդդիմությունը ներկայացնող տեղային թիմը բերվեց մարտական վիճակի, այսինքն՝ նրանք պրոցեսի մեջ մտան ու այս տեմպով գնալու են Ազգային ժողովի ընտրություններ»: Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ծիծաղեց ու կատակով հարցրեց. «Վտանգավոր պրոցես չլինի՞ հանկարծ»:

Պատգամավորի գնահատմամբ, ընդդիմությունը լավ էր պատրաստվել ընտրություններին. «Այն վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները , որոնք ներգրավվել էին ընտրություններում, ընդդիմության ծանր հրետանիներն էին: Այս ընտրություններում կարեւորը քաղաքական մշակույթ ձեւավորելն էր, որ պարտվողը կարողանար հայտարարել, որ այս խնդիրների շուրջ պարտվել է»:

Անուշ Սեդրակյանն էլ ընդդիմության պարտությունը պայմանավորեց նրանով, որ պայքարը կուսակցությունների միջեւ չէր, այլ պետական կառույցի դեմ էր. .«Հավասար չեն ուժերը, կուսակցությունների պայքար չէր»: Պարոն Սահակյանն էլ հակադարձեց՝ շեշտելով, որ երեկ 37 համայնքում անցկացվող ընտրություններն իրենց որակով աննախադեպ են եղել. «Միայն թե, այս ընտրությունները չափից դուրս քաղաքականացվեցին եւ չափից շատ քաղաքական ենթատեքստ տվեցին: Ինչեւէ, պետք է արձանագրենք, որ թեժ պայքարի արդյունքում հաղթեց իշխանական թիմը»: Անուշ Սեդրակյանն էլ հարցրեց. «Բայց ի՞նչ կարող ենք անել , մեր երկրում դեռ չի լուծվել քաղաքական բալանսի հարցը, ստիպված ենք քաղաքականացնել ամեն բան: Եկեք հարցնենք, ընդդիմությունն ինչի՞ց պարտվեց ՝ վարչական ռեսուրսներից , այստեղ պետք է խոսել, որ ընտրությունների կարգը պիտի փոխվի, այլապես ոչ մի ընդդիմադիր ուժ չի ստանա իր արժանի տեղը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829