ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով, ըստ ԿԳՆ կայքի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին: Պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը և դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ: