Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եւ չվախենալով, որ անարեւ կմնանք, շպրտեցի մի կողմ

Փետրվար 13,2012 16:42

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ/1964/

Մարդկային մտքի օրորոցը երկրագունդն է, բայց մարդկային  միտքը կարող է հավերժ ապրել օրորոցում…Կ. Ցիալկովսկի

Մենք բոլորս

Սքանչելի էինք, որպես երեխաներ,

Որ քնում էինք

Եւ քնում ենք հիմա էլ

Վրան կապույտ ծածկոց՝

Երկիր-օրորոցում,

Ըմբռնում երազներ:

 

Իբր պատանի ենք, հետո երիտասարդ,

Իբր պատանության տոնը մեր տոնում ենք.

Տիեզերքը տունն է,

Իսկ այս՝

Մեգագալակտիկան՝

Ռադիոընդունիչն է,

Որի վրա դառնում,

Հռնդում են, հնչում

Անթիվ ձայնասփյուռ-գալակտիկաներ…

…Լուսավոր է այնքան օդային պարը մեր…

 

Եւ մենք քայլում էինք,

Սլանում ու թռչում

Եւ հնարում զենքեր, օրենքներ ու գրքեր,

Եւ այդ  բոլորը դեռ այստեղ, օրորոցում.

Եւ մեր ուղեղի մեջ

Գալակտիկաների

Նվագն էր այդ հնչում:

 

Այդ նվագով լցված՝

լուխդ դու եթե

Խփես պատին հանկարծ,

Չե՞ս բարկանա միթե,

Եւ չի խառնվի այդ նվագը գլխիդ մեջ:

Այդ պատահեց ինձ հետ.

Երկփեղկ պատին այնպես խփվեց գլուխը իմ,

Որ գոռացի ես խենթ…

 

Եւ այդ նախ երկինքն էր,

Առաջինը:

Պատը երկրորդ,

Սակայն,

Լոկ կարծեցյալ, անհույս ոչնչությունն էր իմ:

Եւ ես հրդեհեցի նախ երկինքը ամբողջ…

 

Ես միշտ վիճում էի

Այն բանի համար, որ

Իրեն եւ իր դեմքը

Երկնքով մի կտոր

Շղարշում է միշտ նա,

(Որով բիբն իմ սակայն չէի կարող ծածկել)

Եւ տարրալուծված այդ

Շղարշը շնչելով

Իբրեւ

Ապրում էինք մենք էլ.-

Եւ նա,  որ միշտ մերն էր

Ու մերն է եւ հիմա,

Հայտնաբերում նրան, նրան գտնում էինք

Բայց երգերով… երբեք:

 

Արեւը, որ չնչին մի կայծ է իսկապես

Ինչ-որ լոկ մի արեւ ունեցող պոետի

Մտքից դուրս թռչելով՝

Ամեն լուրթ երեկո

Խանձում էր եզրերը շղարշի այն կապույտ

(Կեսօրին իհարկե միայն ծակծկելով):

Հիշում եմ մի օր էլ,

Մի ինչ-որ երեկո…

Անզորությունից

Գլուխը խփելով հորիզոնին քարե

Ներկել էր շղարշը

Ճաքած գլխից հորդած

Կարմիր իր արյունով,

Մինչ եկա ես

Եւ ոսկե վարսերից արնաշաղախ, անկարգ,

Բռնեցի

Եւ չվախենալով, որ անարեւ կմնանք,

Շպրտեցի մի կողմ

Արշալույսից առաջ իր լապտերը վառող

Բայց կիզելու անզոր

Այս կապույտը,

Այլ լոկ մութ գիշերվա խորհուրդների գողին-

Իսկ երբ նորից ելավ,

Բռնեցի ես նրան՝

Հավերժ

Բանտարկելով

Անցյալի մեջ խավար,

Որ ճանկռմտի լոկ նա բարձր եւ ճաղապատ

Պատուհանի կողը:-

Եւ նրա փոխարեն

Վառեցի երկինքներում,

Ցրելով աջ ու ձախ, եւ շուրջս, եւ կողս,

Արեւներ

Տրիլիոն,

Քվինտիլիոն արեւներ…

Եւ երկինքը

Մոխրացավ եւ խանձվեց,

Եւ առաջին անգամ

Մերկությամբ իր

Տիեզերքն իմ առջեւ

Բացվեց…

Եւ նախ տեսա ես

Սպիտակ փլատակները նրա…

Սյուները կիսավեր…

Եւ պատկերն այդ հալվեց,

Որ սոսկ

Երեւակայությանս արդյունքն էր

Դանթեական դժոխքի սեւ փլատակների

Սպիտակ վերագտնումը…

 

Եւ ցնդեց տեսիլքը,

Եւ նոր

Պարզ բացվեց իմ առջեւ

Տիեզերքը:

 

Եւ գլուխս

-Երկրորդ անգամ-

Մեծությանը բախվեց

Տիեզերական:

 

Եւ երգեցի անզորության երգս՝

Հրդեհելով բացված տիեզերքը:

 

Այդ երգերից, սակայն,

Վաստակեցի լոկ ես

Մեդալյոններ ու փառք,

Որոնց ցոլքը հողե

Ինձ մահացու խոցեց…

 

Իսկ այն մեկի վրա,

Որ տիեզերք ճախրեց

Եւ այն բացեց մեր դեմ

Ինձանից առաջ դեռ.

Քիչ մնաց գոռայի

Լացակումած

– Դու ինչո՞ւ գնացիր այս երկնքից այն կողմ,

Պատմիր ինձ՝ ի՞նչ տեսար,

Եւ մեծությունը այդ

Իմ առջեւ բացելով

Ոչնչացրու հոգիս, դարձրու փոշի եւ հող…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829