Այսօր Քաղաքագետների միությունում, ընտրությունների թեմայով հերթական լսումների ժամանակ, Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե Գագիկ Բեգլարյանն ընդգրկվելո՞ւ է ձեր համամասնական ցուցակում, որովհետեւ այդ մասին քննարկումներ կան մամուլում: Գալուստ Սահակյանը դա ոչ բացառեց, ոչ էլ հաստատեց. «Մեր ցուցակում կլինեն մարդիկ, որոնք որոշակի շերտերում իրենց գործունեությամբ դրական ճանաչելիություն ունեն: Մեր ցուցակը ոչ Գագիկ Բեգլարյանի, ոչ Գալուստ Սահակյանի համար անձնավորված չէ: Մենք չենք քննարկել որեւէ բան, բայց ընդհանուր առմամբ, եթե Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է եւ մեր թիմակիցն է… Մենք միշտ քաղաքական գործչին տեսնում ենք պատգամավոր լինելու մեջ: Քաղաքական գործչի համար պատգամավոր լինելը կարող է իր գործիքներից 20 տոկոսը կազմել, ոչ ավելին: Իսկ նրանք, ովքեր ակտիվ են կուսակցությունում՝ընտրությունններից հետո ինչպիսի դերակատարում կապահովի մեր ժողովուրդը, այնքան էլ դերակատարումներ կունենան նրանք, ովքեր ակտիվ են, այդ թվում` Գագիկ Բեգլարյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ