«Հայելի» ակումբում Ստեփան Սաֆարյան-Կարեն Ավագյան բանավեճի ընթացքում կրքերն այնքան բորբոքվեցին, որ բանախոսները սկսեցին սուր որակումներով հանդես գալ: Մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին շրջանում իրականացրած քաղաքականությունը՝ նրան «քաղաքական ծաղրածու» անվանեց եւ մանրամասնեց. «Բեղ թողնել– չթողելը, դրոշի կողքին կանգնել–չկանգնելը, մանդատը վայր դնելը, ծոմապահությունը, եւ վերջապես, գործչի կատարած վերջին հայտարարությունը կարելի է բերել–տեղավորել կրկեսի մեջ»:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ վրդովվեց՝ ասելով, թե կլոունադայով ՀՀԿ-ն է զբաղվում՝ վկայակոչելով ուրիշի փոխարեն քվեարկելու վերջին նախադեպերը. «Երբ Հերմինե Նաղդալյանին ուրիշի մասին քվեարկելու մասին եմ ասում, ասում է եեեե՞ս»:
Կարեն Ավագյանը հայտարարեց. «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական առնականության խնդիր ունի»: Ս. Սաֆարյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Այսինքն, դուք՝ ՀՀԿ–ն, մաչո եք»:
Տաթեւիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ