Լրահոս
Օրվա լրահոսը

Տյառնընդառաջ՝ փեսաների տո՞ն

Փետրվար 13,2012 15:41

Այս օրերին ամուսնություններն ու նշանադրություններն անպակաս են, Տերընդեզ է: Հին ժամանակներում տոնը ուրախացնում էր հատկապես փեսաներին: Խարույկի վրայով թռչելուց հետո նրանք իրավունք էին ստանում այցելել իրենց հարսնացուներին: Ժամանակի ընթացքում վերափոխվելով Տերընդեզն այսօր դարձել է նորապսակների օրհնության օր: Հայ առաքելական եկեղեցին Տյառնընդառաջը անխախտ տոնում է ամեն տարի փետրվարի 14-ին: Փետրվարի 13 երեկոյան կատարվում է նախատոնակի արարողությունը:

«Եկեղեցին այսօր նշում է Տյառնընդառաջի տոնը, այն որևէ կերպ կապված չէ որևէ հեթանոսական տոնի հետ: Այլ եկեղեցին նշում է Տյառնընդառաջը՛ որպես Տիրոջն ընդառաջ գնալու տոն: Նախատոնակի օրը՝ փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցու բակում վառվող խարույկը խորհրդանշում է նաև Քրիստոսի լույսը, որից և մարդիկ տանում են իրենց տուն»,- տոնի մասին պատմում է Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Տերընդեզի խարույկին վերագրվել են տարբեր հատկություններ: Չբեր կանայք թռչում էին խարույկի վրայով, որպեսզի երեխաներ ունենան, տղամարդկանց համար այն մաքրագործման խորհուրդ է ունեցել, իսկ երեխաների համար՝ չարից պաշտպանվելու: Ինչպես նաև մարդիկ խարույկի մոխրից շաղ են տվել իրենց այգիներում և արտերում, որպեսզի բերքն ավելի առատ լինի: Անբաժանելի են ազգային ծեսերն ու խոհանոցը: Այնպես, ինչպես բոլոր տոները, Տերընդեզը նույնպես ունի իրեն հատուկ ծիսական կերակրատեսակները:

«Սեղանին դրվել է փոխնձից պատրաստված գնդիկներ, որոնք կոչվում են կլոնդրակներ, խաշիլների տարբեր տեսակներ, փուռնիկներ, հացի խմորի մեջ լցոնված չրերով, բանջարեղենով, ընդեղենով, ուտելի խոտաբույսերով պատրաստված կերակուրներ, հալվա, բոված հացահատիկներից պատրաստված աղանձ, ինչպես նաև՝ հարիսա»,- նշում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը

Ծիսական կերակրատեսակների պահպանումը մեծ նշանակություն ունի, քանի որ կազմում է  հայկական խոհանոցի հիմքը:

 

 

 

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829