Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է շարունակել մայթերի և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Փետրվար 13,2012 15:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, դրական է գնահատել վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից կազմակերպված կենտրոնական փողոցների  ձնամաքրման աշխատանքները:

«Չնայած շարունակվող տեղումներին, քաղաքապետարանի և համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելու և մայրաքաղաքի հիմնական ճանապարհներն անցանելի պահելու ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ կան հատկապես մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված»,-նշել է քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներն հանձնարարել բոլոր ուժերը կենտրոնացնել մայթերն ու բակային տարածքները ձնից և սառույցներից մաքրելու նպատակով:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շինարարական այն ընկերություններին և մասնավոր հատվածին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքներում և պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հետագայում ևս օգտակար լինել:

Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել և հսկողություն սահմանել վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը, այդ թվում վերջին օրերին տեղացած ձյան հետևանքները վերացելու ուղղությամբ:

Անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին` քաղաքապետը նշել է, որ թեև ճանապարհներն երթևեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել և դուրս չեն եկել երթուղի:

«Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձևով ապահովել ուղևորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները` կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է՝ շարունակվում է հասարակական տրասպորտի նկատմամբ վերահսկողությունը: «Միասին» երիտասարդական շարժման անդամների հետ էլ իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգի աշխատանքները:

Զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ գույքագրված են մայրաքաղաքի վերանորոգման անհրաժեշտություն ունեցող կանգառագոտիներն ու կանգառասրահները, առանձին տեղերում սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ գույքագրված են մայրաքաղաքի տարածքում գտնվող վերանորգման աշխատանքներ պահանջող թունելներն ու տրանսպորտային ուղեանցները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել դրանց վերանորգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաղթերը:

Մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին հայտարարվել է նկատողություն` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար:

Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, քաղաքապետը նշել է, որ հավաքագրման ցուցանիշը գոհացուցիչ չէ և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է բնակիչների և տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, պարտադիր ենթակա է վճարման: Յուրաքանչյուր ամսվա վճարման ժամկետը սահմանված է մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում աղբահանության վճար վճարողը վճարելու է նաև համապատասխան տույժ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել վարչական շրջանների կենտրանական հատվածներում ՀՀ նոր դրոշների տեղադրման կոնկրետ վայրերի վերաբերյալ, ինչպես նաև գույքագրել մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ դրոշները և փոխարինել դրանք նորերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829