Այսօր` փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են ճշտել, թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք հրդեհի հետևանքով կա՞ն տուժածներ։
Մանրամասները՝ քիչ ուշ։