Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան.«Հայաստանում ընտրությունները հավասար մրցակցային չեն» (տեսանյութ)

Փետրվար 13,2012 14:29

Այսօր «Հայելի ակումբում» հյուրընկալված ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը (ՀՀԿ) և Ստեփան Սաֆարյանը  («Ժառանգություն») մեկնաբանեցին Հրազդանի քաղաքապետի երեկ կայացած ընտրությունները: Ս. Սաֆարյանը վստահեցրեց. «Լարվածությունը զգալի էր, ողջ օրվա ընթացքում միակ սպասումը կապված էր ընտրակեղծիքի հետ: Ընտրական գործընթացներին հետևող իմ գործընկերներն արձանագրել են մի շարք միջադեպեր:  Այդ գործընթացներում պահպանվում է վարչական և ֆինանսական լծակներ կիրառելու արատը: ՀՀ-ում ոչ միայն այս, այլև մյուս բոլոր ընտրությունները չի կարելի անվանել հավասար մրցակցային, քանի որ իշխանության թեկնածուն ունի բազում լծակներ»:  Կ. Ավագյանն էլ նկատեց. « Ձեր գործընկերների դիտարկումները բամբասանքների շարքից են: Նաև ուզում եմ ասել, որ այսօր Սասուն Միքայելյանի շտաբից հաղորդագրություն է տարածվել, որտեղ խոսք չկա որևէ ընտրատեղամասի հետ կապված բողոքարկման մասին: Սրա պատճառն է նաև այն, որ հաղթանակի հարաբերակցությունը մեծ է և ֆիքսված խախտումներ չեն արձանագրվել, իսկ մնացածը ընդհանուր խոսակցություններ են:  Եթե չեն կարողանում ապացուցել, նման փաստերը իրավական շարունակականություն ունենալ չեն կարող»: Ս. Սաֆարյանն էլ հակադարձեց. «Եթե մարդը քաջություն չունի ասելու, որ իրեն փողով են բերել ընտրությունների, ի՞նչը բողոքարկել»: Կ. Ավագյանն էլ կասկածանքով հարցրեց՝ մի՞թե բոլորը փող են վերցրել, բոլորին փողով են բերել: Ս. Սաֆարյանն էլ ասաց, թե մի օր միասին կգնան ընտրության և ցույց կտա, թե ով է փողով եկել:

Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց.«Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, ովքեր սատարում են Սասուն Միքայելյանին չկարողացան ապահովել հաղթանակ նույնիսկ Ընտրական նոր օրենսգրքի գործարկման պարագայում, որը վստահված անձանց մեծ հնարավորություններ է տալիս: Ուստի սա մեր ընտրողների գնահատականն է ընդդիմադիր կուսակցություններին»: Մյուս բանախոսն էլ հակադարձեց. «Դա ոչ թե ընտրողների գնահատականն է, այլ մանիպուլյացիաների արդյունք:  Վստահված անձանց բացակայության ժամանակ իրենք իրենցով են եղել և ինչ ուզել արել են: Սասուն Միքայելյանի շտաբից էլ հաղորդագրություն է տարածվել թաց կնիքների մասին»: Ս. Սաֆարյանը խոսեց նաև ընտրության ընթացքում հոսանքի անջատման մասին՝ ներկայացնելով այն որպես ընտրակեղծիքներին նպաստելու հանգամանք: Կ. Ավագանը մեկնաբանեց, որ դրանք տեխնիկական խնդիրներն են, բացի այդ մեր ժողովուրդ ունի այդպիսի բազում խնդիրներ՝ գազի, ջրի, հոսանքի և այլն: Նա գործընկերոջը խորհրդի կարգով ասաց, թե ԵԺԿ կուսակցությանը անդամակցեք, ընկերություն արեք, բայց փաստերը ձեռքից վայր մի դրեք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829