Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը Հրազդանում օգտագործեց 4000 ռեզերվ ձա՞յնը

Փետրվար 13,2012 13:03

ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը կասկածում է, որ Հրազդանում երեկ քաղաքապետի ընտրություններին  մասնակցել է 25 400 ընտրող: «Առնվազն 4000 ընտրողով ուռճացված է թիվը, որովհետեւ Հրազդանում բոլոր տարիներին թե՛ Ազգային  ժողովի մեծամասնական, թե՛ համայնքի ղեկավարի ընտրություններին եղել է առավելագույնը 20-21 հազար ընտրող: Վերջին տարիներին արտագաղթողների թիվը մեծացել է, հետեւաբար մասնակից ընտրողների թիվը 25 հազարից քիչ պետք է լիներ: Սա հիմք է տալիս մեզ մտածելու, որ պետական մակարդակով կեղծիք է արվել, որի դեմ ոչ մի նախընտրական շտաբ, վստահված անձ, որեւէ ձեւով դեմն առնել չէր կարող: Համատարած ընտրակաշառք է բաժանվել, բայց սա էլ էնպիսի մի հանգամանք է, որ չես կարող ապացուցել, մանավանդ մեր պայմաններում, երբ ոչ անկախ դատարան կա, ոչ էլ անկախ ընտրական հանձնաժողով»:

Պարոն Ավագումյանի խոսքերով, Հրազդանում ընտրական այդպիսի  ակտիվ մասնակցություն եղել է մեկ էլ  2008-ին ՝ նախագահական ընտրությունների ժամանակ. «Այսինքն 4000 ռեզերվ ձայնը պետությունը օգտագործում է, երբ խիստ անհրաժեշտ  է լինում : Քաղաքապետի ընտրություններն էլ էությամբ նմանվել են 2008 –ի  նախագահական ընտրություններին, նույն տակտիկան էր »:

Պարոն Ավագումյանը նաեւ ասաց, որ Սասուն Միքայելյանի  նախընտրական շտաբը չի բողոքարկելու արդյունքները, վերահաշվարկի հարց չեն դնելու, որովհետեւ անիմաստ են համարում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829