Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քվեներ ապահովելու նոր տեխնոլոգիա` «աչքս չի տեսնում»

Փետրվար 13,2012 11:22

Փետրվարի 12-ին Իջեւանից  11 կմ հեռավորությամբ գտնվող Խաշթառակ գյուղում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Դրանք անցան ընտրողների ակտիվ մասնակցության  պայմաններում: Ցուցակային 1418 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1070-ը: Կեսօրին  մի քանի ժամ ընտրական տեղամասի  մուտքի մոտ հերթեր էին գոյացել, ընտրողները դժգոհում էին, փորձում հերթում առաջ անցնել: Սակայն ծառայություն իրականացնող  ոստիկաններին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին հաջողվեց կարգ հաստատել: Չնայած գյուղի ճանապարհները սառցապատ եւ վտանգավոր էին, ընտրություններին մասնակցեցին  նաեւ  մեծ դժվարությամբ տեղաշարժվող ծերեր, մանկահասակ  երեխաներին գրկած  կանայք: Եթե նկատի ունենանք, որ շուրջ 200 խաշթառակցի ներկայումս բացակայում է համայնքից, կարող ենք համարել`ընտրությանը գրեթե բոլոր խաշթառակցիներն են մասնակցել: Գործող համայնքապետի` ՀՀԿ-ի կողմից առաջադրված,ՀՀԿ անդամ Հայկ Քամալյանի օգտին տրվել է  466, ԲՀԿ անդամ,  ինքնառաջադրմամբ հանդես եկած Անդրանիկ Վիրաբյանի օգտին`296, նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնառաջադրմամբ հանդես եկած Արթուր Վանեսյանի օգտին` 285 ձայն: Նման արդյունքը սպասելի էր, քանի գործող գյուղապետի դեմ «ընդդիմադիր» 2 թեկնածուի դեպքում  նրա դեմ տրված ձայները կիսվեցին, ինչն էլ ապահովեց գործող գյուղապետի վերընտրությունը: Նշենք, որ  Հայկ Քամալյանը  2008թ.-ին համայնքի ղեկավար  ընտրվելով`  անցած 4 տարում ակտիվ գործունեություն է ծավալել: Բացի համայնքի ղեկավարի պաշտոնական  պարտականությունները կատարելուց, նա չի զլանում գյուղում կատարվող  շինարարական աշխատանքների ժամանակ որպես հյուսն եւ եռակցող անշահախնդիր  օգնել համագյուղացիներին: Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քվեարկության 1070 մասնակիցներից 109-ը քվեարկել է  այլ անձի օգնությամբ: Դա կատարվում էր հետեւյալ կերպ` տարեց մարդիկ մոտենում էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին  եւ հայտնում. «աչքս չի տեսնում»: Հանձնաժողովի քարտուղարը մատյանում գրանցում էր օգնողի անձնագրի տվյալները եւ տարեց մարդը կողմնակի  օգնությամբ քվեարկում էր: Սակայն վատ տեսողությունից դժգոհող նույն անձը մինչ այդ, քվեաթերթիկ ստանալու համար  տեղամասային ընտրական հանձնաժողովի մատյանում, պահանջվող տողում ստորագրում էր առանց դժվարության: Զարմանալի է վատ տեսողությամբ  խաշթառակցիների նման մեծ թիվը, քանի որ, մեր տվյալով, անցած տարիներին գյուղում ակնոցներ բաժանելու բարեգործական ակցիաներ են իրականացվել: Չի բացառվում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին իշխանությունն օգտագործի այս «նորամուծությունը»` վստահ լինելու համար, որ հանրապետական  կուսակցության թեկնածուից ընտրակաշառք ստացած կամ նրան ընտրելու խոստում տված անձը քվեարկելու ժամանակ  չի խաբի:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829