ԱՄՆ-ում կիրակի ուշ երեկոյան մեկնարկել է «Գրեմի» մրցանակի 54-րդ մրցանակաբաշխությունը:
Դիմելով դահլիճում հավաքվածներին՝ մրցանակաբաշխության արարողության վարող, հանրաճանաչ ռեփ երգիչ LL Cool J-ը, Ուիթնի Հյուսթընի «I Will Always Love You», թարգմանաբար` «Ես քեզ միշտ կսիրեմ» երգի տեսահոլովակը ներկայացնելուց հետո ասել է. «Ուիթնի, մեզ սերը հավերժ քո հետ է»:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հիշեցնում է, որ շաբաթ օրը հայտնի է դարձել աշխարհահռչակ դերասանուհի ու երգչուհի Ուիթնի Հյուսթընի մահվան մասին: 48-ամյա երգչուհուն Հյուսթընի անշնչացած մարմինը հայտնաբերվել էր Բևերլի Հիլզում գտնվող «Հիլթըն» հյուրանոցի իր սենյակում:
Մրցանակաբաշխության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել նաև հունվար ամսվա վերջին 73 տարեկան հասակում վախճանված բլյուզ և ռիթմ-էնդ-բլյուզ ոճերի հանրաճանաչ կատարող Էտա Ջեյմին: Երգիչներ Բոնի Ռայթն ու Ալիշա Քիզը կատարել են Էթա Ջեմսի «A Sunday Kind of Love», թարգմանաբար՝ «Կիրակնօրյա սեր» երգը:
«Գրեմի» մրցանակաբաշխության առաջին մրցանակը վաստակել է բրիտանացի ռիթմ-էնդ-բլյուզ ոճի կատարող Ադելը՝ «Rolling in the Deep» իր կատարման համար:
Մրցանակաբաշխության հեռարձակումից առաջ Ադելը վաստակել է ևս երկու մրցանակ: Ընդհանուր առմամբ բրիտանացի երգչուհուն թեկնածությունը ներկայացվել է մրցանակաբաշխության վեց կատեգորիայում: