Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բաղադրատոմս` դդումով

Փետրվար 13,2012 01:12

Դդումի օգտակար հատկությունների մասին հայտնի է վաղուց: Այն հարուստ է շատ վիտամինններով՝ C, B, E, PP , T և K, մագնումով, կալցիումով, երկաթով, կալիումով: Պարունակում է նաև նյութափոխանակության համար կարեւոր միկրո և մակրո էլեմենտներ: Գիտենալով դդումի օգտակար հատկությունների մասին` հաճախ կանգնում ենք փաստի առաջ, որ չգիտենք, թե ինչ կարելի է պատրաստել նրանից: Առաջարկում եմ երկու բաղադրատոմս` տաք աղցան եւ կեքս:

Դդումով տաք աղցան

1.Վերցրեք դդումը, կեղեւահանեք, կտրատեք: Մի մասով կպատրաստենք աղցանը, մյուսով` կեքսը:

2.Սկսենք աղցանից: Դդումի մի մասը կտրատեք բարակ եւ ոչ այնքան երկար կտորներով: Լցրեք մի մեծ թասի մեջ, ավելացրեք աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած կանաչեղեն, ձիթապտղի յուղ, եթե ունեք` կարմիր թարմ պղպեղ, դդումի սերմեր, եւ եթե դեմ չեք` 1-2 պճեղ կտրատած սխտոր:

3.Լավ խառնեք, լցրեք փայլաթիթեղի մեջ, ամուր փակեք եւ դրեք 220-250 աստիճանով նախապես տաքացրած ջեռոցը:

4. 15-20 րոպեից հանել ջեռոցից, լցնել մատուցարանի մեջ, ավելացնել թարմ կանաչի ու մատուցել:


Այս աղցանը ոչ միայն տաք վիճակում է շատ համեղ, այլեւ` սառը: Եթե մատուցելու եք սառը, կարող եք նաեւ կանաչ սալաթի` մառոլի տերեւներ կամ թարմ սպանախ ավելացնել:

Այժմ անցնենք քաղցրին:

Դդումով կեքս

Մնացած դդումը անցկացնել քերիչով: Հարկավոր է մի  թաս քերած դդում:

Եթե ունեք կոճապղպեղ (имбирь), քերեք նաեւ մի կտոր կոճապղպեղ` մոտավորապես մի 6-7 սմ երկարությամբ: Կոճապղպեղն ավելացրեք դդումին, կարելի է նաեւ մեկ նարինջի կեղեւ քերել:

Առանձին ամանի մեջ լցրեք 6 ձվի դեղնուց: Սպիտակուցն առանձնացրեք եւ մի կողմ դրեք: Դեղնուցին ավելացրեք 1 բաժակ շաքար: Եթե ունեք շագանակագույն շաքար` նախընտրելի է դա: Հակառակ դեպքում կարելի է սպիտակ շաքարին ավելացնել 2-3 գդալ մեղր:

Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:

 

Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1,5-2 բաժակ ալյուր, այնպես, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր: Ավելացնել նաեւ արդեն քերած դդումը՝ կոճապղպեղի եւ նարնջի կեղեւի հետ:

Սպիտակուցները կես բաժակ շաքարավազի հետ հարել, զգուշորեն ավելացնել մնացած խմորին:

Ստացվում է բավականին շատ խմոր, որից հնարավոր է երկու կեքս պատրաստել: Կարելի է եւ ուղղանկյուն եւ շրջանաձեւ տապակների մեջ լցնել: Վրան կարելի է ցանկացած ընկուզեղեն մանրել: Դնել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել մոտ 45 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:

 

Շատ գեղեցիկ է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեղ Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Տաք աղցանը շատ համեղ ստացվեց, սխտորը իմ կարծիքով պարտադիր է: Ես նաև մոռացել ու պանիր էի ավելացրել, շատ հաճեղ էր…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829