Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի ներկայությունը արգելվա՞ծ է

Փետրվար 12,2012 22:08

2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհներն ավտոշարասյուններով շրջում են քաղաքում և փորձում ազդեցություն գործել ընտրողների վրա ու լարվածություն ստեղծել քաղաքում:
Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ հայտարարում ենք, որ առավոտյան 08.00-ից մեկնարկած ընտրություններն ընթացել են բացարձակապես խաղաղ և բնականոն հունով, իսկ նման գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հրազդան քաղաքում իրականացվող ընտրական գործընթացների վրա:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ մեր կողմից տարածված նախորդ հաղորդագրության մեջ նշված՝ «Լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և վերազանցում են իրենց գործառույթները» հատվածը հաստատվել է նաև կայքերում /henaran.am/ տարածված այն հաղորդագրությամբ՝ ըստ որի «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, ով իր լրագրողների հետ Հրազդանում է և սատարում է թեկնածու Սասուն Միքայելյանին… : Վստահ ենք, որ այս մեջբերումը մեր նախորդ հաղորդագրության ամենալավ հավաստումն է:

Հրազդան   քաղաքային   համայնքի  թեկնածու  
 Արամ  Դանիելյանի լրատվական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել