Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկին հո ժիգուլավորները չեն սատարելո՞ւ

Փետրվար 12,2012 21:54

Պեմզաշենի նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Երվանդ Միքայելյանին ՀՀԿ-ն սատարում է «մոտավորապես»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի

Պեմզաշենի ներկայիս անկուսակցական գյուղապետը վստահ է, որ մինչեւ 2030-ը ինքն է լինելու գյուղապետը:

մարզի ամենամեծ համայնքներից մեկում` Պեմզաշենում , գյուղապետի պաշտոնի համար  թեժ ընտրապայքարի էին դուրս եկել  նախկին ու ներկա գյուղապետերը` ՀՀԿ-ական Երվանդ Միքայելյանն ու գեներալ Մանվելի սանիկ, ԵԿՄ-ական Անան Ոսկանյանը: Վերջինիս սատարելու համար քավոր գեներալը Պեմզաշեն էր ուղարկել ԵԿՄ-ականներին, որոնք էլ տասնյակ ջիպերով շրջափակել էին գյուղը` նախապես քեֆ-ուրախություն անելով:

Մենք գեներալի սանիկից` գործող գյուղապետ Անան Ոսկանյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ են այսքան մեծ թվով  ջիպավորներ ժամանել Պեմզաշեն, ԵԿՄ-ականները եկել են իրեն «պադեռժկա» անելո՞ւ: «ԵԿՄ-ականները երկրին էլ են պադեռժկա անում, եթե այդպես ես տալիս հարցը, այդպես պատասխանեմ»,- ասաց նա: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե  իրենց ներկայությամբ չեն  խանգարո՞ւմ ընտրական գործընթացին, գեներալի սանիկը վստահեցրեց , որ նրանք ընտրություններին չեն միջամտում, չեն խանգարում, պարզապես գալիս են իրենց ընկերոջը տեսնելու: «Ես մեղավոր չեմ, որ  հանրապետությունում  իմ ընկերներն են բոլորը: Դու ո՞նց ես պատկերացնում, ուզում ես իմ ընկերները զապոյո՞վ լինեն: Իմ ապրած կյանքը ինձ թույլ է տալիս, որ իմ ընկերական շրջապատը մեծ լինի»,- ասաց գյուղապետը` տեղեկացնելով, որ ինքն էլ ջիպ ունի:

Իսկ ի՞նչ գումարով է գնել մեքենա. գյուղապետի համեստ աշխատավարձո՞վ` հետաքրքրվեցինք: «Ես մինչև գյուղապետ լինելն եմ ջիպով եկել, գյուղապետ դարձել», ասաց նա: Դժվա՞ր չէ անկուսակցական լինել ու վերևներում հարցեր լուծել` հարցրեցինք գյուղապետին: «Ես դրա հետ կապված խնդիրներ չեմ ունեցել և չեմ էլ ունենալու, որովհետև իմ անձնական հարաբերություններս էսօր հանրապետությունում հնարավորություն են տալիս ազատ շարժվելու, և  էսօր իմ ընկերների գերակշիռ մասը պետական պաշտոնյաներ  են , ունեմ լավ, մեծ ընկերական կապեր, որոնք ի շահ ծառայեցնում եմ պեմզաշենցիներին: Կուսակցական լինելն էլ պարտադիր չէ, կարևորը լավ հայ ու համայնքապետ լինելն է», -պատասխանեց գյուղապետը` միաժանակ ակնարկելով, որ ԵԿՄ-ի մեջ կան տարբեր կուսակցականներ, որոնք իրենց ընկերներն են:

Ի դեպ, գյուղապետն անչափ վստահ էր, որ նորից ինքն է  վերընտրվելու, և մրցակցի մասին խոսում էր այնպես, կարծես իր  ախոյանն էր: Նա պեմզաշենցիների անունից հայտարարեց, որ համայնքը նախկին գյուղապետին տանել չի կարող, նաև ասաց, որ ՀՀԿ-ական Երվանդ Միքայելյանը   ոչ միայն համայնքին պետք չէ, այլ  հանրապետական կուսակցությանը: «Էս պարագայում Հանրապետականը իրա հետ կապված ոչ մի դերակատարություն չունի.  Հանրապետականին կարելի է ասել իր համար սարքել է  քաղաքական ուժ, բայց ինքը գոյություն չունի նույնիսկ Հանրապետական կուսակցության համար: Եթե իրան հարցնեք` ի՞նչ է  Նժդեհի գաղափարախոսությունը, համոզված եմ, որ տեղյակ չէ: Ես ավելի շատ եմ տեղյակ Նժդեհից, դե ես հայ տղա եմ, էս երկրի, էս պետության, պետականության ստեղծման մեջ  ես  մասնակցության ունեցող անձնավորություն եմ եղել` ի տարբերություն իրեն: Կարելի է ասել` անիմաստ է մյուս թեկնածուի առաջադրվելը», -ասաց գեներալ Մանվելի սանիկը` հայտարարելով, որ գյուղապետը  ինքն է լինելու` մինչև 2030թ-ը: Իսկ ինչո՞ւ այդքան երկար`Aravot.am-ի այս հարցին էլ նա պատասխանեց. «Որովհետև գյուղը ուզում եմ դարձնել քաղաք»: Ի դեպ, նա երեք տարի է ` ինչ գյուղապետ է, և ըստ իր խոսքերի, արդեն իսկ հասցրել է լուծել գյուղի գլոբալ խնդիրները` փողոցների, լուսավորման, ջրամատակարարման և այլն:

Մենք զրուցեցինք նաև  նրա մրցակցի`Երվանդ Միքայելյանի  հետ, որը վեց տարի շարունակ գյուղապետ է աշխատել , սակայն նախորդ ՏԻՄ ընտրություններին իր տեղը զիջել էր գեներալի սանիկին: Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրում է ժողովրդի կամքով: Նաև ասաց, որ ՀՀԿ-ական է դարձել գյուղապետի պաշտոնը լքելուց հետո, բայց հոգով, սրտով միշտ էլ այս կուսակցությանն է սատարել: Իսկ ՀՀԿ-ն նույն ձևով սատարու՞մ է իրեն` մեր հարցին նախկին գյուղապետը պատասխանեց այսպես` «Մոտավորապես»: Եվ վստահեցրեց, որ գյուղում կուսակցական լինելը բացարձակապես նշանակություն չունի: Ի դեպ, նույնը պնդում էր նաև նրա մրցակիցը: Ավելին, Անան Ոսկանյանի ասելով, այսօր Պեմզաշենին բարեկամ ու խնամի պետք չեն, այլ անհրաժեշտ է աշխատող գյուղապետ: Հետաքրքիրն այն է, որ Անան Ոսկանյանը երրորդ թեկնածուին չէր ճանաչում. ոչ նրա առաջադրվելուց ու ոչ էլ թեկնածությունն հանելուց էր խաբար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829