Փետրվարի 12-ի` ժամը 18.00-ի դրությամբ, ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են. «Ուշադրություն. Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով»: