Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Մեզ համար այսօրը Սարդարապատ է»

Փետրվար 12,2012 18:20

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համար Հրազդանում անցկացվող քաղաքապետի ընտրությունները փորձություն են ե՛ւ իշխանության ե՛ւ ընդդիմության համար: Նրա  խոսքերով.«Այս ընտրություններից արդեն պարզ կլինի , թե իշխանություններն ինչ իրական մեխանիզմներ են կիրառելու Ազգային Ժողովի  ընտրությունների ժամանակ: Ավելի քան վստահ ենք, որ ուժային ամբողջ ռեզերվը դեռ  պահել են ու դեռ իրավիճակը պետք է փորձեն վերահսկել ու տեսնել՝  որ ընտրատեղամասում  ինչ արդյունքներ ունեն: Թե ինչ մեխանիզմներ կկիրառեն ու ինչ ուժային մեթոդներ կօգտագործեն` ցույց կտա ընթացքը :Լավ ենք հասկանում, որ  սա լուրջ պայքար է, որը  ցույց է տալու, թե իրականում  իշխանություններն ինչքանով են պատրաստ  ազատ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելուն»:

Լ. Սարգսյանի համոզմամբ, Հրազդանի ընտրություններից հետո  պարզ  է դառնալու, թե իրականում ինչ է փոխվել մեր երկրում 2008  թվականից հետո. «Սա առաջին լուրջ փորձությունն  է եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության համար: Ընդդիմության համար սա նաեւ շատ ոգեւորող մի հաղթանակ պիտի լինի, որից հետո շարժումը միանշանակ վերելք է ստանալու, իսկ իշխանության համար էլ հստակ է, որ սա իսկապես շարժմանը ուժ է տալու , հետեւաբար  իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ խոչընդոտեն:  Մինչ այժմ  ամեն ինչ հարաբերականորեն նորմալ է : Մեզ համար այսօրը Սարդարապատ է՝ մեր ներսում »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Tags Հրազդան, Սասուն Միքայելյան, ՀԱԿ, ընտրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829