«Ջրի մարդը զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում դառնում ա ձնեմարդ» կամ «ձնեմարդ սարքելու գաղտնիքը բացեմ. Գազարը պետք ա ոչ թե վերեւի, այլ գետնին գտնվող գնդի վրա ամրացնել». Եթե ֆեյսբուքում հանդիպեք այս կամ նմանատիպ այլ սուր մտքերի` չզարմանաք. Գտնվում եք « հընգեր Ֆլոյդի» էջում: Այսպիսի մտքեր նրա մոտ առաջանում են դեպքից դեպք: Կյանքում էլ է այդպես: Ինքն է ասում:
Հընգեր Ֆլոյդը`իրականում Անահիտը, «Pink Floyd» խմբից Ֆլոյդ անունը վերցնելով, սկզբում պարոն Ֆլոյդ էր:
«Ընկերներիցս մեկը ասեց «ի՞նչ կա հընգեր Ֆլոյդ» ու էդպես էլ մնաց»,- Անահիտն է պատմում:
Կոնկրետ «Pink Floyd» խմբի հետ նմանություն չունի: Նրանց երգերից է միայն, որ ենթագիտակցորեն ինչ-որ բան է վերցրել:
20-ամյա Ֆլոյդը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսրանում: Լուսանկարել, գրել ու նկարել. Անահիտի զբաղմունքներն են: Փողոցով քայլելիս նրան մեկ-մեկ մոտենում են, բարևում, ձեռքով անում ու հարցնում` «հընգեր Ֆլոյդ»-ը դ՞ու ես: Դրանից էլ Անահիտն է զարմանում:
Արամ Արարատյան
դզումա հընգեր ֆլոյդը.. բայց անծանոթների հետ չի խմում.. ասումա խմելը խմենք բա էտ ընթացքում ինչ խոսանք..))