Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական թեկնածուն էլ է բողոքում

Փետրվար 12,2012 17:01

Հրազդանի գործող քաղաքապետ, եւ այսօր կայացող ընտրություններում քաղաքապետի թեկնածու, իշխանության կողմից հովանավորվող Արամ Դանիելյանն էլ է դժգոհություններ հայտնել ընտրություններից: «Առավոտը» ստացավ նրա լրատվական գրասենյակի հաղորդագրությունը, որը տպագրում ենք առանց խմբագրական միջամտությունների:

2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնց հեղինակները դարձել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դա է պատճառը, որ հատկապես անհրաժեշտություն առաջացավ այս հաղորդագրությամբ դիմել լրատվամիջոցներին.
Եվ այսպես.
–    Փետրվարի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը , Հրազդան  քաղաքային  համայնքի  թեկնածու Արամ Դանիելյանի  գրասենյակից  գողացել են վստահված անձանց    անձնական   բնույթի փաստաթղթեր:
–    Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:
–    Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և վերազանցում են իրենց գործառույթները:
–    25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել  է Արամ Դանիելյանի  վստահված անձի կողմից:
–     Այս  պահին, դեռեւս  առկա են «Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ» տեքստով  ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական  նախընտրական շտաբի վրա փակցված է  վերջինիս նկարը՝ կարգախոսով, որոնք համարվում են  քարոզչանյութեր՝ իրականացնելով քարոզչություն:

Հրազդան   քաղաքային   համայնքի  թեկնածու
Արամ  Դանիելյանի լրատվական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել