«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները չեն լինի ազատ, արդար ու թափանցիկ. «Միայն այն, որ վարչական ռեսուրսներն օգտագործվել են ամբողջությամբ ու ընտրակաշառքներ են բաժանվել, ինչի մասին բազմաթիվ են վկայությունները, սա արդեն խոսում է նրա մասին, որ արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Ազատն էլ չեմ կարող ասել, որ ազատ է, որովհետեւ անձամբ եմ տեղամասերում տեսել, որ հաշմանդամ մարդիկ, որոնք հազիվ են քայլում, թեւերն ընկած բերել են ընտրության, միաժամանակ երեւոմ է, որ ընտրակաշառք են վերցրել կամ էլ ստիպողաբար են եկել, որովհետեւ հարազատները նաեւ իրենց հարազատների առողջության մասին պետք է մտածեն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ մեր ցանկացած ընտրությունները դեռ չենք կարողանում իրականացնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ