Ընտրական հանձնաժողովի քարտուղար Վռամ Կակոյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագուլյանի հայտարարությանը, թե իրենց վստահված անձինք կնիքների օգտագործված լինելու մասին հայտնել են կասկածներ՝ ասաց. «Մի րոպե, դուք ենթադրենք խանութից մի բան առնում եք , օրինակ՝ մանիկյուր, օգտագործված չի՞ լինում: Դուխին, որ առնում եք, հոտը չե՞ս փորձում»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի արձանագրած կուտակումներին, պարոն Կակոյանը բացատրեց. «Կուտակումները հնարավոր են, որովհետեւ դուք որտեղի՞ց եք եկել: Երեւանի ջերմաստիճանը հաշվիր ու էստեղի ջերմաստիճանը: Մարդիկ առավոտյան սառնամանիքին հո չե՞ն գալու ընտրելու, ջերմաստիճանը տաքացել է , եկել են ընտրեն»:
Պարոն Կակոյանն ասաց նաեւ, որ ընտրացուցակներում մահացած մարդկանց անուններ հայտնվելու վերաբերյալ բողոքներ չեն ստացել. «Դրա մասին տեղեկություններ չունենք: Հնարավոր է, որ նման դեպքեր լինեն, բայց թող անձնագրային բաժինը ուղղի, ստուգի»:
Պարոն Կակոյանն այս տարվա ընտրություններին քաղաքացիների ակտիվությունը բացատրեց նրանով, որ ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն է փոխվել. «Մի ժամանակ ուրիշ ձեւ էին վերաբերում ընտրություններին: Ընտրությունն ակտիվ է, մարդիկ մասնակցում են ակտիվ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ https://hrazdanyntrutiunner2012.blogspot.com-ից